Պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Աժ խորհրդի նիստ կգումարի այսօր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

աժ շենք

Ազգային ժողովի աշխատակազմն այսօր՝ հուլիսի 22-ին, ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել․ օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 32 պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելն է։

Մեկ շաբաթ առաջ ևս այս հարցով ԱԺ խորհուրդը նիստ գումարեց, սակայն այն քվորումից անմիջապես հետո ավարտվեց, քանի որ ընդդիմադիրները ներկա չէին։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը, որին մանդատից զրկելու հարցով պետք է դիմեն, ներկա չէ նիստին, այդ դեպքում նիստը չի շարունակվում։ Մեկ շաբաթ անց օրենքի ուժով գումարվում է երկրորդ նիստը, որի ընթացքում՝ անկախ այն հանգամանքից տվյալ պատգամավորը ներկա է, թե՝ ոչ, խորհուրդը որոշում է կայացնում դիմել կամ չդիմել ՍԴ։

Դեռ մեկ շաբաթ առաջ ՔՊ-ն հայտարարել էր, որ իրենք որոշել են չդիմել Սահմանադրական դատարան:

--00--ԱՀ