ԱԻՆ փրկարարները սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

․

Հուլիսի 28-ին, ժամը 16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

«Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ԱԻ ուժերով թռչունին կենդանաբանական այգի տեղափոխելու համար։ Թռչունը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում»,- ասվում է հաղորդագրությունում։

--00--ԱՀ