Ճիշտ չի՞ լինի գործուղումից հետո հաշվետվություն պահանջել պաշտոնյայից․ Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 23, 24News

գևորգ պետրոսյան

Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չի՞ լինի բարձրաստիճան պետական պաշտոնյաների յուրաքանչյուր գործուղումից հետո նրանցից պահանջել ներկայացնել գրավոր ստույգ հաշվետվություն, այդ թվում նաև՝ կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնց չապահովման դեպքում նրանց աշխատավարձից կատարվեն պահումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա նաեւ ընդգծել է. «Թե չէ՝ ստացվում է, որ տնով-տեղով, թիկնազորով ու այլ սպասարկող անձնակազմով պետբյուջեի հաշվին տարվա հալալ կեսը արտասահմանների ամենաշքեղ հյուրանոցներում հանգրվանելու ծախսերը, որոնք վճարում են մեր հարկատուները, ոչ մի առարկայական արդյունք չեն գրանցում, իսկ հանրագումարում շահում են շրջմոլիկ պաշտոնյաներն ու նրանց պճնամոլ ուղեկցորդները...