ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 29-ը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1090778.jpg

«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը. այս անգամ մինչեւ օգոստոսի 29-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերատեսչության մամուլի ծառայությունում հաղորդել են երկուշաբթի օրը՝ օգոստոսի 22-ին:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները:

Դրանց աշխատանքի սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելու օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
--00—ԶՀ