Տավուշի մարզում հայտնաբերվել է 23-ամյա տղայի մոխրացած դի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

4b1d3932fea7985af7f2c3a0c2c207c5.jpg

Երեկ՝ օգոստոսի 22-ն, առեղծվածային ոը սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։  Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչութան պետի պաշտոնակատար Գյոզալյանն ու Տավուշի մարզի դատախազ Ալոյանը։ 

Ոստիկաներն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են մոխրացած դի։ 

Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են դիակի ինքնությունը, ով Վազաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանն էր։

Դեպքի փաստով Տավոիշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Լ. Բադիրյանը Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։ 

 --00—ԶՀ