Բլինքենը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղ կարգավորման գործընթաց սկսել

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News      

զ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի հրթիռակոծման կապակցությամբ: Այս մասին նշված է պետըքարտուղարության կայքում։

Պետքարտուղար Բլինքենը նախագահ Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կպնդի, որ անհապաղ դադարեցվեն ռազմական գործողությունները եւ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթաց սկսվի:

   --00—ԱՊ