Թրամփը կարծում է՝ ՌԴ-ն և Ուկրաինան պետք է բանակցեն, հակառակ դեպքում կբախվենք 3-րդ համաշխարհայինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

թրամփ

Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ կանխելու երրորդ համաշխարհային պատերազմը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Պետք է կոչ անենք անհապաղ բանակցություններ սկսել՝ պատերազմի խաղաղ ավարտի վերաբերյալ, հակառակ դեպքում մենք կբախվենք երրորդ համաշխարհային պատերազմի, ու մեր մոլորակից ոչինչ չի մնա, քանի որ հիմար մարդիկ չեն հասկանում միջուկային էներգիայից», - ասել է նա:

--00—ԼՄ