Պրահայի գործընթացը ՀՀ-ին ներքաշելու է նոր պատերազմի մեջ. ՀՀԿ խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Պրահայի գործընթացը ՀՀ-ին ներքաշելու է նոր պատերազմի մեջ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը։

Նազարյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունը դավաճանական քաղաքականություն է իրականացնում՝ սպասարկելով մեր թշնամիների շահերը։

Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը պետությանը տանում է կապիտուլյացիայի և ձեռքերը լվանում է Արցախից։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է հեռացնել Փաշինյանին, ժամանակ շահել՝ փորձելով արդիականացնել բանակն ու ազգանպաստ դիրքերից պաշտպանել ՀՀ-ի շահերը։

 

--00—ԱՊ