Վաշինգտոնում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արմեն Գրիգորյան

Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու, նաև դելիմիտացիայի հարցն է քննարկվել։ Այս մասին, Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը․

«Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են։ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։ 

ԱԽ քարտուղարի փոխանցմամբ, քննարկվել է նաև ապաշրջափակման հարցը։

«Կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որևէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա»,- նշել է նա։

--00--ԱՀ