Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով ցուցմունք տված զինվորականների դեմ կնախաձեռնվի քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

փ

 Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված զինվորականների դեմ սուտ մատնության (զուգորդված առանձնապես ծանր հանցագործության մեջ անձին մեղադրելով) հատկանիշներով կնախաձեռնվի քրեական վարույթ: Այս մասին գրել է փաստաբան Լևոն Սահակյանը․

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, բավարարեց քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման դեմ ներկայացված մեր բողոքը:

Զավեն Գրիգորյանը սուտ մատնության հետևանքով գտնվեց կալանքի տակ 5 ամիս:

Զինվորականներին սպասվում է մինչև 5 տարի ազատազրկում:

Հուսով եմ, որ միայն Դավիթ Բալայանի դատավոր կերպարը ու իր կողմից կայացված օբյեկտիվ որոշումը բավական կլինի , որպեսզի այլևս որևէ քաղաքական ենթատեքստ չտրվի սույն գործին: Դատավոր Դավիթ Բալայանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարողանում է առանց կաշկանդվելու իրերը կոչել իրենց անունով՝ անկախ նրանից, թե իր առջև կանգնածը զինվորական է, Հռոմի Պապը, թե Զավենի նման հասարակ մի բարի տղա:

Շնորհավոր Զավենի գերպարկեշտ ընտանիքին»։

 

--00—ԱՊ