Արմեն Թավադյանը ազատվեց կալանքից. դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

թավադյան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Լրատվամիջոցներին այս մասին հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Ավելի վաղ հայտնի էր, որ փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Պաշտպանները դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել և այն մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։
Նշենք, որ խափանման միջոցի վերաբերյալ առաջին դատական նիստը եղել է մարտի 5-ին, սակայն այս օրերին ՀՔԾ քննիչն ու դատախազը միմյանց հաջորդելով ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որոնք մերժվել են։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար,որպեսզի վերջինս դատարանում սուտ ցուցմունք տա։