Մարտի 25-ին Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը կլինի ՀՀ-ում, հնարավոր է՝ նաև մենք․ թուրք պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

պ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտության» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանեց Երևան՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ֆուտբոլային հանդիպմանը։

Ավելի ուշ Սարգսյանը Գյուլի առաջարկով ներկա էր գտնվել Թուրքիա - Հայաստան պատասխան հանդիպմանը, որը կայացել էր 2009 թվականի հոկտեմբերին Բուրսա քաղաքում։ Այնտեղ ընթացել էին նաև բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև, որին հաջորդել էր նախագահների հանդիպումը, հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հետագայում ընդհատվել է ղարաբաղյան հակամարտության պատճառով, ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։

«2023 թվականի մարտի 25-ին Հայաստանում, իսկ սեպտեմբերին՝ Թուրքիայում (Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում) կանցկացվեն երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները: Մեր հավաքականը կլինի Հայաստանում, հնարավոր է՝ նաև մենք։ Երկրների միջև կարգավորման գործընթացը դրական է ընթանում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դինամիկա է նկատվում», - նշել է Քըլըչը։

--00—ԱՊ