Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ծառայողները ներխուժեն են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործով կաշառք ստանալուն։ ՀՀ գլխավոր դատախազն արդեն միջնորդություն ներկայացրել է ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն այս պահին քննում է միջնորդությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԻԴ