Ռուս մասնագետները վերապատրաստում են ՀՀ ԱԻՆ կինոլոգներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը «Փրկարարական ծառայության կինոլոգիական հաշվարկների ուսուցանում» ծրագրով դասընթացներ է անցկացնում։

Դասընթացներին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջոկատի 6 կինոլոգիական հաշվարկներ։

Միջոցառման նպատակն է բնական և տեխնածին միջավայրում զոհերի որոնման ու հայտնաբերմանը պատրաստության ուսուցումը. հիմնական ուղղվածությունը լինելու է փլատակներում շների որոնողական հմտությունների կատարելագործումը:

Դասընթացը վարում են Ռուսաստանի փրկարարների միության Ստրավրոպոլի մասնաճյուղի միջազգային կարգի փրկարար Սերգեյ Պիվովարովը և ՌԴ ԱԻՆ որոնողափրկարարական ծառայության գծով մրցավար, կինոլոգիական սպորտի հրահանգիչ Կոնստանտին Բոլտունսկիյը: Ռուս մասնագետները կանցկացնեն որոնողափրկարարական շների վարժեցման տեսական ու գործնական դասընթացներ:

--00--ԱՀ