Վերապատրաստվում են հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

341293394_230132519607776_1399713251960048101_n

2023 թվականի Փրկարար ծառայության պլան-ժամանակացույցի համաձայն ՆԳՆ ՓԾ «Ճգնաժամային կառավարման պետական ակեդմիա» ՊՈԱԿ-ը պարբերաբար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ։

Ապրիլի 10-ից 21-ը ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի համար Փրկարարական ֆակուլտետում  անց են կացվում վերապատրաստման դասընթացներ։

հռֆտհռֆտգ

Դասընթացները նախատեսված են 80-ժամյա ուսումնական բեռնվածությամբ, որոնք ընդգրկում են՝ տեսական,  գործնական, ինչպես նաև լսարանային գործնական պարապմունքներ։

Տեսական մոդուլները ներառում են․

• հակահրդեհային պատրաստություն,

• ֆիզիկական պատրաստություն,

• փրկարարական պատրաստություն,

• առաջին բուժօգնություն։

Հակահրդեհային պատրաստության շրջանակներում ներառված են՝ «Բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման առանձնահատկություններ», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներ», «Սահմանափակ տարածքներում տեղաշարժման ապահովում» «Հրդեհի հետախուզություն», «Փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ անվտանգության պահանջներ», «Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներ» մոդուլները։

Լսարանային գործնական պարապմունքի ընթացքում ներկայացվել է «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կիրառվող շնչառական ապարատների օդի ճնշման սպառման հաշվարկ» թեման, որն ուղեկցվել է հաշվարկների օրինակներով։

հտֆհտֆ

Ապրիլի 13-ին գործնական մասը շարունակվել է «Լուսակերտ» վարժահրապարակում։ Գործնական վարժանքին մասնակցել է ԵՓՎ գազածխապաշտպան մեքենան, կիրառվել են շնչառական ապարատներ, ծխահեռացման սարքեր, ինչպես նաև ՃԿՊԱ-ի կողմից ձեռքբերված ծխաստեղծման սարքը։

Ըստ սցենարի միջսենյակային հատվածում ստեղծվեց ծխի իմիտացիա, որի ընթացքում հակածխային օղակը հայտնաբերեց տուժած և պատգարակով դուրս բերեց ծխապատ տարածքից։

Դասընթացները շարունակվում են։ Առաջիկայում նախատեսվում են եռօրյա պարապմունքներ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների համար։

գհյնգնգհ

Նշենք, որ ակադեմիայում նաև վերապատրաստվում են այլ գերատեսչությունների աշխատակիցներ։ Ապրիլ ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավարության առաջարկով, զինված ուժերի համապատասխան մասնագետներն անցել են վերապատրաստում՝ «Վտանգավոր բարձրությունների վրա պարանային և տեխնիկական աշխատանքների կատարում» թեմայով։

--00—ՅՄ