Առեղծվածային դեպք. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 2 տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Հոկտեմբերի 20-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ պարեկները սահմանազատել են տարածքը։

նկար

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության թիվ 22 բժիշկների բրիգադը, որն արձանագրել է 2 տղամարդու մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, պարզվում է։

Քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություններ հատկանիշներով։

նկար

--00—ԼՄ