Գիշերը փրկարարները կանխել են քաղաքացու՝ Դավիթաշենի կամրջից ցած նետվելու փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

նկար

Հունիսի 28-ին՝ ժամը 02։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են քաղաքացու (Գ․ Հ․, ծնված 1990 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Մաշտոցի ՈԲ։

--00—ԼՄ