Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Aram_Satyan.jpg

Նախօրեին կայացել է Հայաստանի կոմպոզիտորների միության XVI համագումարը։ Օրակարգում է եղել նաև միության նախագահի ընտրության հարցը։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը։ Այս մասին տեղեկանում ենք Միությունից:

Արամ Սաթյանն այդ պաշտոնում ընտրվում է 3-րդ անգամ, նա Միության նախագահն է 2013 թվականի հոկտեմբերից:

Նշենք, որ ի սկզբանե, այս պաշտոնում առաջադրվել էր 3 հոգի՝ ներկայիս նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, Կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը եւ «Գալա արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, որը հետո հանեց իր թեկնածությունը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Արամ Սաթյան - 56 ձայն

Արամ Հովհաննիսյան - 30 ձայն

4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

--00—ԶՀ