ԱՄՆ և Չինաստանի նախագահները առաջիկայում կանցկացնեն առաջին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որպես նախագահ նոյեմբերի 14-ին առաջին հանդիպումը կունենա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է The Washington Post-ը, նախագահները հանդիպելու են Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: 

Երկրների ղեկավարները կքննարկեն Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կապերը պահպանելու և խորացնելու ջանքերը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտնել է, որ երկրների ղեկավարները կքննարկեն նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

--00--ԱՀ