5 դատավոր մարզից տեղափոխվել է Երևան և նշանակվել 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 14-ի հրամանագրերով ՀՀ մարզերից հինգ դատավոր տեղափոխվել և նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Այսպիսով, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հասմիկ Ջալալյանը և Կիմա Արզումանյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

--00—ԼՄ