Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Սիրիան Թուրքիայի համար ազգային անվտանգության հարց է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

a6e95d6c-7357-4953-a4e7-b81e29738a3e.jpg

«Reuters» միջազգային լրատվական գործակալության հետ զրույցում իր անունը չհայտնած թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ գործողությունն ավարտելուց հետո ծրագրում են հաջորդ թիրախներն ունենալ Սիրիայի հյուսիսում։

«Թուրքիայի դեմ քուրդ զինյալների և ԻՊ-ի ստեղծած սպառնալիքն անընդունելի է»,- ասել է նա՝ շեշտելով, որ Անկարան այսպես թե այնպես չեզոքացնելու է իր հարավային սահմանի սպառնալիքները։

Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Սիրիան Թուրքիայի համար ազգային անվտանգության հարց է և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ 

--00—ԶՀ