ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է թիմի՝ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորությունները, գրում է Armsport.am-ը։
«Սա հավակնոտ թիմ է, որը քաղցած է և կենտրոնացած: Այնպես որ, վստահ եմ, որ դա (նրա սկանդալային հարցազրույցը, խմբ․) չի սասանի կենտրոնացվածությունն ու կենտրոնացումը հանդերձարանում։
Կարծում եմ, որ Պորտուգալիան այս Աշխարհի առաջնության լավագույն թիմն է։ Բայց մենք պետք է դա ցույց տանք խաղադաշտում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Պորտուգալիան Աշխարհի առաջնությունում առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին Գանայի հետ: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին։
--00—ԶՀ