Լոռիում 04-ը մխրճվել է կայանված ГАЗ 53-ի մեջ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

011a7abc54039fee80444de70466196f.jpg

Այսօր՝ դեկտեմբերի 20-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում VAZ 2104 մակնիշի ավտոմեքենան Տաշիր քաղաքում Երևանյան փողոցում բախվել է կայանված ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային։ Գրում է shamshyan.com-ը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ 2104-ի միջից՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները դուրս են բերել վիրավորներին, և օպերատիվորեն ժամանած «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին, ով գտնվում էր ծայրահեղ ծանր, տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 
Վթարի մասին Պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

--00—ԶՀ