Հայաստանը 2023 թվականի աշնանը կհյուրընկալի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում, նոյեմբերի 10-12-ը։ Այս մասին հայտնել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ FIAS-ը։

«FIAS-ի գործկոմի անդամները որոշել են հաստատել Հայաստանի թեկնածությունը՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման հաջող փորձը Երևանում»,- ասվում է FIAS-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում կանցկացվի նաև ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

--00--ՀԱ