Հայաստանում և Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի և Ալիևի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

87d80b74-b06d-45bd-9104-39ef20c01e01.jpg

Չկա Արցախի խնդիր, Նախիջևանի խնդիր, կա Հայկական հարց: Պարտված իշխանությունը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ մենք թույլ ենք և պարտված։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։

«Հայկական անտեսլական և անբովանդակ դիվանագիտության արդյունքում Արցախը 14 օր շրջափակման մեջ է: Սակայն ինչքան էլ ՀՀ վարչապետի տիկինը հայտարարի, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` երեկվա Ստեփանակերտի հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի իշխանություններին, որ Արցախը պայքարելու է իր անկախության համար։ Արցախը Ադրբեջանին «հանգիստ» միացման հույս չկա՛:

Արցախը հանձնելու գնով Ադրբեջանից խաղաղություն մուրալ չի՛ լինի: Հայաստանում և Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի և Ալիևի ծրագրերը»,-գրել է նա։

--00—ԶՀ