Էրդողանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի․ առիթը ռուս-ուկրաինական գործընթացում ավանդն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Էրդողան Պուտին Զելենսկի

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախաձեռնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ղեկավարը նման պատվավոր մրցանակի է առաջադրվել «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործում ունեցած ավանդի համար»։

--00—ԼՄ