Փամուքը հայտարարեց, որ թուրքերը 1մլն հայ են կոտորել ու ստացավ Նոբելյան մրցանակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

 

gsf

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի ամուսնության թեմային: Բայց ավելի շատ շեշտել են այն հանգամանքը, որ Փամուքը ժամանակին շվեյցարական «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թուրքերը 1 միլիոն հայ են կոտորել։ 

«Ու դրանից հետո նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ»,- գրում է «Yeni Cag» թերթի էլեկտրոնային կայքը։

Նշենք, որ Փամուքը 2006-ին է արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

Փամուքն օրինականացրել է Բողազիչի համալսարանի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի շրջանավարտ Ասլը Աքյավաշի հետ արդեն արդեն 10 տարի ունեցած հարաբերություններն ու Ստամբուլի Բեյօղլու շրջանի համայքապետարանում գրանցել իրենց ամուսնությունը:

Փամուքի կինը 2002 թվականին կրթական ծրագրի է մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանում: Թուրքիայում զբաղեցրել է առողջապահության ոլորտի ղեկավար պաշտոններ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգայանական շրջանակներն Օրհան Փամուքին թշնամաբար են վերաբերվում, քանի որ նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ մեղադրելով թուրքերին 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ կոտորելու մեջ:

--00--ՍԳ