Մոսկվան Կիևի հետ պատերազմ չի վարում. Նիկոլայ Պատրուշև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

3785360_0_0_2744_1545_600x0_80_0_0_5d70c6013b06d98243bddddeb175856e

Մոսկվան Կիևի հետ պատերազմ չի վարում, ներկա բախումն ուկրաինացիների միջոցով Ռուսաստանին դիմակայելու Արևմուտքի փորձն է։ Այս մասին «Аргументы и факты»-ի հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Նա նշել է, որ իրադարձություններն Ուկրաինայում ՆԱՏՕ-ի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Անգլիայի դիմակայությունն է Ռուսաստանին․ «Ուղիղ շփումից վախենալով՝ ՆԱՏՕ-ական հրահանգիչները իրական մահվան են ուղարկում ուկրաինացի տղաներին։ Մենք չենք կռվում Ուկրաինայի դեմ, որովհետև հասարակ ուկրաինացիների հանդեպ ատելություն, ըստ էության, լինել չի կարող»,-ասել է նա։

Պատրուշևի խոսքերով, պետք է ուշադրություն դարձնել նրան, որ Ղրիմում ուկրաիներենը պահպանվում է որպես պետական լեզուներից մեկը․ «Շատ քաղաքներում շարունակում են գործել ուկրաինական մշակութային կենտրոններ, ուկրաինական երգ ու պարի համույթներ։ Հեռավոր Արևելքի հարավում։ Հաշվի առնելով վերաբնակների մեծ բաժինը դեռևս Ստոլիպինի ժամանակներից, բնակիչների զգալի մասը հարազատ է համարում ուկրաինացի ժողովրդի մշակույթը»։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է՝ որքան արագ Ուկրաինայի քաղաքացիները հասկանան, որ Արևմուտքն իրենց միջոցով պայքարում է Ռուսաստանի դեմ, այնքան ավելի շատ կյանքեր կպահպանվե․ «Շատերն արդեն վաղուց հասկացել են սա, բայց չեն հայտարարում այդ մասին՝ վախենալով հաշվեհարդարից։

Արևմուտքի ծրագրերի մեջ չի մտնում որևէ մեկի կյանքը պահպանելն ի վնաս սեփական հարստացման և այլ հավակնությունների։ Ընդ որում՝ ամերիկացիները, անգլիացիները և այլ եվրոպացիներ հաճախ այն պատրանքն են ստեղծում, ասես պաշտպանում են քաղաքակրթությունը բարբարոսությունից»,-եզրափակել է նա։

--00—ՅՄ