Ֆիլ Նևիլը չի բացառել, որ Մեսին կտեղափոխվի «Ինտեր Մայամի»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Thumbnail

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը խոսել է 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին հնարավոր տեղափոխության մասին։

«Մենք ցանկանում ենք մեր ակումբում տեսնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին, իսկ Մեսին թերևս լավագույններից լավագույնն է։ Այդ առումով մեր ծրագրերում ոչինչ չի փոխվել»,- ասել է Ֆիլ Նևիլը, փոխանցում է sport.news.am-ը։

ՊՍԺ-ի հետ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

--00—ԼՄ