Միջանցքի փակման պատճառով ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար կառավարությունն 98 մլն դրամ է հատկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

կաշառք

Կառավարության՝ հունվարի 26-ի նիստին ընդունվել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց ծախսերը։

Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 98 միլիոն 490 հազար 500 դրամ, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11 միլիոն 444 հազ. դրամ, իսկ Սյունիքի մարզպետարանին՝ 87 միլիոն 45 հազար դրամ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել են Լաչինի միջանցքը՝ արգելափակելով Հայաստանից Արցախ բնակիչների տեղաշարժը։ Միջանցքի փակման պատճառով բազմաթիվ քաղաքացիներ մնացել են Հայաստանում, երեխաները դպրոց են հաճախում Հայաստանի դպրոցներում։

--00—ԼՄ