Ռուսաստանում հայերի, ադրբեջանցիների, դաղստանցիների միջև հրաձգություն է եղել. զոհվել է հայ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` երեքը: Այդ մասին հայտնում է Bloknot-volgograd.ru

Աղբյուրը նշում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու հետ կապված  վեճի պատճառով: Կոնֆլիկտն ի սկզբանե կրել է տնտեսական բնույթ: Դաղստանի վեց քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ: Հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ են, նրանք զբաղվում են առևտրով:

Փոխհրաձգության մասնակիցներից մեկի պատմելով՝ առաջինը կրակ են բացել դաղստանցիները. դրա հետևանքով զոհվել է մեկ հայ: Վիրավորներից երկուսը դաղստանցի են, մյուսը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ, որի վիճակը ծայրահեղ ծանր է:

Դեպքի վայրից փախուստի դիմած չորս դաղստանցիները բերման են ենթարկվել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս