Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

02172396a4c47ec2804b4f8a479d92bda58330

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 13-ի ԲԴԽ-20-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչիկ Ղազարյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է նախագահի հրամանագրում:

--00—ՅՄ