Վնասազերծվել է Երևանում «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի վրա կրակոցներ արձակողը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Screenshot 2023-02-17 194125
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, Ոստիկանության Արտաշատի և Վեդիի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արարատի մարզի Տափերական գյուղում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կապված է եղել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունով։

Արարատի մարզի ոստիկանները կարճ ժամանակում օպերատիվորեն հասնում են դեպքի վայր, որտեղ՝ խորտկարանում, հայտնաբերում են Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Գևորգյանին, ով կասկածվում է փետրվարի 10-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սևանի փողոցում, «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու և RANGE ROVER մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից փախչելու մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն խորտկարանում Արարատի ոստիկանները բռնել են նրան, նա փորձել է ձեռքը տանել դեպի իր ուսին եղած պայուսակը, սակայն ոստիկանների պրոֆեսիոնալ, ճիշտ ու գրագետ վնասազերծման արդյունքում նա չի կարողացել ձեռքը մտցնել ուսապարկի մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ