ԼՂ-ում մեկ օրում հայտնաբերվել և վնասազերծվել է 168 պայթյունավտանգ առարկա

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News 

․

«ԼՂ-ում ռուս խաղաղապահները օրվա ընթացքում հայտնաբերվել է 168 պայթուցիկ առարկա: Դրանք տեղափոխվել են հատուկ սարքավորված աղբավայր և ոչնչացվել»,- այս մասին, ինչպես գրում է ТАСС-ը, ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո վերանորոգված առաջին տասը տները պատրաստ կլինեն բնակեցման մոտ ժամանակներում:

ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս