Լարսը հատել՝ միայն նախապես ամրագրելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Լարս

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիներն այլևս չեն կարողանա հատել վրաց-ռուսական «Վերին Լարս-Կազբեգի» անցակետը՝ առանց նախապես ժամի և ամսաթվի ամրագրման։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն՝ հղում անելով BusinessPressNews-ին:

Ընդգծվում է, որ սահմանին գործարկվող էլեկտրոնային հերթերի համակարգն այս փուլում պարտավորեցնում է միայն բեռնատարների վարորդներին նախապես ամրագրել Ռուսաստանի սահմանը հատելու ամսաթիվը և ժամը։

Հարկ է նշել, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն, չճշտված տեղեկություն կա, թե այն կիրականացվի հիմա, այսինքն՝ 2023 թվականի մարտի 1-ից և ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի մարտի 1-ը։

Նշենք, որ «Ռուսաստանի Դաշնությունում ավտոճանապարհների և ճանապարհային գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախնական տարբերակում նշված չէր, թե տրանսպորտային որ տեսակի վրա է տարածվելու այն։ Telegram-ի ալիքներում խուճապ է սկսվել։ Ռուս օգտատերերը վստահ են, որ նոր օրենքը իրականում կապված է Ռուսաստանում մոբիլիզացիայի հերթական ալիքի հետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ