Բռնցքամարտիկներ Բազեյանը և Մադոյանը դարձան Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը դուրս են եկել Ստրանջայի մրցաշարի եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալի համար, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Կիսաեզրափակիչում 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը կամային հաղթանակ է տոնել իռլանացի Կեյլին Կասիդուի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 5։0 հաշվով հաղթել է Բրազիլիայի ներկայացուցիչ Աբներ Ջունիորին։ Եզրափակիչում Չալոյանի մրցակիցը Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն Բակհոդիր Ջալալովն է։ 80 կգ քաշային Հակոբյանն էլ ոսկե մեդալը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսի հետ։

Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ` 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։

--00—ԼՄ