Իշխանության մեջ քաղաքական գործիչ ո՞ւր ա, չտեսանք պատից կախ, տեսանք ճակատներից կախ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է սկսել։ Նա դեմ է Ամուլսարի շահագործմանը, Ստամբուլյան կոնվենցիային, Լանզարոտեի կոնվենցիային, հայոց պատմության կեղծմանը և այլն։

«Իմ երկրի խելացի քաղաքական գործիչներին իրարից հեռու պահելը, պառակտելն ինձ ստիպեց, որ հացադուլի անցնեմ։ Այդ քաղաքական գործիչները պետք է հավաքվեն իրար գլխի ու ազգին միավորեն»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հակոբկոխյանը։

Նա ընդգծեց, որ իր հացադուլի նպատակը մտահոգ քաղաքական գործիչներին մի սեղանի շուրջ հավաքելն է, սակայն հրաժարվեց անուններ թվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս