Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

685d497f-b335-4f0b-bf91-90748549146f.jpg

Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով խափանվել է օդանավակայանի աշխատանքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը:

«Երեքշաբթի գիշերը ժամը 02:07-ին Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք ընկած ուղղությունից՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչը նյութական վնասներ է պատճառել օդանավակայանին, և դրա աշխատանքը խափանվել է», - SANA-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրը:

Իսրայելի իշխանությունները և պաշտպանության բանակն առայժմ որևէ հայտարարություն չեն արել հրթիռակոծության առնչությամբ:

--00—ԶՀ