ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։
24News-ի թղթակիցը հայտնում է, որ դատական նիստին ներկա նաև Ռոբերտ Քոչարյանը։
Մարտի 13-ի նիստի ժամանակ միջնորդության վերաբերյալ կարծիքներ էին հայտնել քննիչն ու դատախազությունը, պաշտպանները կներկայացնեն իրենց առարկությունները:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու համար։