Ես դատի եմ տալիս ՀՀ կառավարությանը և անպայման կստիպեմ, որ ինձ թույլ տան Հայաստան մտնել․ Գաբրելյանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աա

Երեւանում իմ ձախողված դասախոսության մասին։ Ներողություն եմ խնդրում հավաքված հայ երիտասարդ լրագրողներից։ Ես ամեն ինչ արեցի, բայց Հայաստանի իշխանությունները լրջորեն վախեցան։ Ընդհանրապես հային Հայաստան չթողնելը, ընդ որում, որի երկրորդ քաղաքացիությունը հայկական է, դա պարզապես անհասանալի է։ Facebook-ի իր էջում գրել է ռուսաստանցի մեդիամենեջեր, «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։

«Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց որ նա այդքան մանր է եւ վախկոտ, նույնիսկ չէի մտածում։ Ըստ էության, Հայաստանին քայքայում է դավաճանության ժանգը եւ Թուրքիայի առաջ խծնանքը։ Փորձ է արվում ոչնչացնել Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ եղբայրական հարաբերությունները։ Իզուր չէ, որ անգամ ուժայիններն են նրան թուրք Նիկոլ անվանում։

Բայց պետք չէ հուսահատվել։ Դեռ հնարավորություն կլինի։ Ով իմանար, թե երկրաշարժն ինչ կանի Թուրքիայում։ Կարեւորը, որ իսկական հայերի նույնիսկ 10 տոկոսը շարունակի իր պայքարը հայրենիքի համար, որ իրենց երեխաներին եւ թոռներին սովորեցնեն սիրել իրենց նախնիների հայրենիքը։ Սովորեցնեն հպարտանալ նախնիների հայրենիքի մեծագույն պատմությամբ։ Նիկոլները գալիս ու գնում են։ Ամեն ինչ լավ է լինելու։

Եվ ես դատի եմ տալիս Հայաստանի կառավարությանը եւ անպայման կստիպեմ, որ ինձ թույլ տան Հայաստան մտնել։

Չգիտեմ՝ գիտի արդյոք Փաշինյանը, թե ով է իր նախապապը, բայց իմ նախապապը Նիկոլայը Տաթեւի վանքի վանահայրն է եղել։ Եվ անօթեւանները չէ, որ ինձ կզրկեն հորս Հայրենիքից»,- գրել է նա։

--00—ԱՊ