Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Screenshot 2023-03-10 163834

Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

«Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Հիշեցնենք, որ այսօր խուզարկել են նրա աշխատասենյակը, առգրավել համակարգիչը եւ իրեն բերման ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրա մեղադրանքը կապված է քովիդի շրջանում պետական ծախսերի արդյունավետության հետ։

Մեր տեղեկություններով, նախաքննության բուն նպատակը Արսեն Թորոսյանն է, ում դեմ ցուցմունք են փորձում ստանալ Սիմոնյանից։ Այս գործն ուշագրավ է նաեւ նրանով, որ Գեւորգ Սիմոնյանը համարվում է Տիգրան Ավինյանի թիմակիցը»,-գրում է լրատվամիջոցը։

--00—ՅՄ