Վահան Քերոբյանն անդրադարձել է վերջին ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր տեմպերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

334681914_742894147227042_2006977724630850093_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին մասնակցել է տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն Digitec համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Digitec համաժողովը կենտրոնացած է այն խնդրի վրա, թե ինչպես են զարգացող տեխնոլոգիական կողմնորոշված երկրները արձագանքում գլոբալ մարտահրավերներին և հնարավորություններին: Այս տարի «Դիջիթեք» համաժողովը անց է կացվում «Հավակնոտ թեք. Հնարավորություն տալով բաց տնտեսություններին առավել դիմակայուն լինել աշխարհի աճող անկայունության պայմաններում» (Аmbitious Tech: Enabling open economies to be more resilient in an increasingly unstable world) խորագրով։

Համաժողովի շրջանակում նախարարը ելույթով հանդես է եկել «Համատեքստն ամեն ինչ է․ ինչպես է կենսունակ, բաց հասարակությունը խթանում տեխնոլոգիական նորարարությունն ու արժեքների ստեղծումը» պանելային քննարկմանը։

Իր խոսքում նախարարն անդրադարձել է՝

🔹 վերջին ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր տեմպերին;

🔹 Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին;

🔹 տնտեսության ոլորտում նորարար մոտեցումների և ընկերությունների արտադրողականության բարձրացմանը;

🔹բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառմանը;

🔹 նոր սարք-սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ընկերություններին տրամադրվող լիզինգի կամ սուբսիդավորման գործիքակազմին;

🔹 Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական արդյունաբերության առաջատար դառնալու նախադրյալներին։

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են պանելային քննարկումներ, ներկայացվել են շնորհանդեսներ, անց են կացվել տարբեր ձևաչափերով մասնագիտական հանդիպումներ:

--00—ՅՄ