Օրբելի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է 23-ամյա երիտասարդը․ նրա մեքենայում դանակ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

timthumb

Մարտի լույս 11-ի գիշերը պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանները Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երևանցու։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Մեքենայում դանակ կար։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ՅՄ