Բրազիլիայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

վահագն

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 20-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ նշանակել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»։

--00—ՍՊ