Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը՝ որպես ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու 1-ին քայլ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1109414.jpg

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ-ում Շվեդիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Բյորն Սյոդերը կարծում է, որ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

«Թուրքիան պետք է ճանաչի տեղի ունեցածը։ Դա կլինի առաջին քայլը հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հարկավոր է ճանաչել անցյալը, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասաց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը։

Նրա խոսքով՝ մարդկության պատմությունը չափազանց մթագնում են  բռնի գործողությունները, հակամարտությունները և մարդկության դեմ հանցագործությունները։ «Ցանկացած առանձին քննարկում կամ գործողություն, որի նպատակն է կանխել կամ խուսափել նման գործողություններից, ներդրում է բոլորիս խաղաղ ապագայի համար»,- նշում է Սյոդերը։

--00—ԶՀ