Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

image_750x_644a2ade32cf4

 

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը և վերացրել Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սիմոնյանը, 2020-2022 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

--00—ՅՄ