Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ադեկվատ

Դատարանը ազատ է արձակել «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին: Այդ մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել գիշերը, ապա ձերբակալվել է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով: Օրենքն այս տարվա ապրիլի 15-ին է ընդունվել:

 

--00—ԼՄ