Բռնցքամարտի ԱԱ․ Բաչկովն այսօր կմենամարտի թուրք Կագանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

344186419_790539132272360_8697470557697707394_n

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ, հայտնում է Armsport.am-ը։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը առաջնության քառորդ եզրափակչի իր մենամարտը կանցկացնի՝ ուժերը չափելով Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի հետ, իսկ Գուրգեն Մադոյանը երեկոյան մրցահերթում իր առաջին մենամարտը կանցկացնի ընթացիկ ԱԱ-ում․ մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն է։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մեկնարկում միավորներով հաղթել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկին:

--00—ՅՄ