Որոշողներին հարցրեք, ընտրակաշառք չեմ բաժանել. Ծառուկյանի «Մուլտի գրուպի» տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը չի ընդունում, որ 2017 թ-ին գումար է տվել գործարար Վազգեն Պողոսյանին, որպեսզի նա խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանի։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում։

«Ո՜չ, չեմ ընդունում, դատախազին ու դատավորին հարցրեք, ես մեղավոր չեմ», - ասաց նա։

--00—ԶՀ