Աղբյուր. ՀՖՖ-ն կապ է հաստատել Սպարտակի սան Ստեփան Հովհաննիսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News   

6124e2758b5e87a104bf0ae51c660f10644f7a0e1d98d497995137-750x375.jpg

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայացուցիչները կապ են հաստատել Մոսկվայի «Սպարտակի» սան, հարձակվող Ստեփան Հովհաննիսյանի հետ՝ նրան Հայաստանի հավաքական հրավիրելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Այս մասին Match TV-ի հետ զրույցում հայտնել է ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը։

«Հովհաննիսյանի հետ կապ է եղել։ Այս պահին ավելին ոչինչ ասել չենք կարող»,- ասել է Կարապետյանը:

Հովհաննիսյանը 21 տարեկան է, հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: Նախորդ ամառ հարձակվողը «Սպարտակից» վարձավճարով տեղափոխվել է «Օրենբուրգ»՝ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ «Օրենբուրգի» կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԶՀ